5 հարց, որ պետք է տալ լուսանկարչին

------------------------------------------------------------------

 

Գլխավոր>Բլոգ>5 հարց, որ պետք է տալ լուսանկարչին

Ինչպես ճիշտ ընտրել լուսանկարիչ նախքան հարսանիքը

 

Որպես հարսանեկան լուսանկարիչ՝ անկեղծ ուզում եմ, որ Դուք գտնեք լավագույն մասնագետին, ով ամենալավը կհամապատասխանի հենց Ձեր հարսանիքին։

Ամեն զույգին պետք է հենց իր լուսանկարիչը. մարդ, ով ոչ միայն կկարողանա ստեղծել լավագույն լուսանկարներ, այլ նաև Ձեր հարսանեկան ֆոտոսեսսիան կվերածի թեթև, հետաքրքիր մի արկածի, աննկատ կներգրավվի հարսանիքին և կորսա ամենակարևոր և զգացմունքային պահերը։

Ստորև ներկայացված են մի քանի կարևոր հանգամանքներ, որոնք պետք է հաշվի առնել հարսանեկան լուսանկարիչ ընտրելիս։

The groom is kissing the bride during the wedding photosession at Charents's Arc, Armenia. Photographer Aram Kirakosyan

5 հարց, որ պետք է տալ լուսանկարչին

 

1. Խնդրեք լուսանկարչին ցույց տալ ամբողջական մի քանի հարսանիքի լուսանկարներ, այլ ոչ թե ընտրված նկարներ ամեն հարսանիքից, և շատ հարցեր ինքնստինքյան պարզ կլինեն։

 

Այսպիսով, Դուք կկարողանաք պարզ տեսնել լուսանկարչի ոճը, հասկանալ բեմադրված և անմիջական լուսանկարների հարաբերակցությունը, կհասկանաք վարպետության աստիճանը։

Ոչ մի մրցանակ, կարծիք կամ այլ տեղեկություն Ձեզ չի ասի լուսանկարչի մասին ավելին, քան տեսանելի նկարները։ Մեկ երկու  ամբողջական շարք տեսնելով` կանեք համապատասխան հետևությունները, իսկ դա արդեն հաջողության 95%-ն է։

 

2. Ի՞նչ է մտնում հարսանեկան փաթեթի մեջ, ի՞նչ ծառայություններ եք Դուք ստանալու։

 

Նախօրոք ճշտե՛ք նկարահանման ժամանակացույցը և թե ինչ ֆորմատով է փոխանցվելու վերջնական նյութը։

Քանի՞ հոգուց է բաղկացած թիմը, և պե՞տք է արդյոք հավելյալ վճար ասիստենտի կամ երկրորդ լուսանկարչի համար։

Bride and Groom embracing one another during wedding photosession in Armenia. Photographer Aram Kirakosyan.

3. Իմացե՛ք հավելյալ ծառայությունների մասին, որոնք առաջարկում է լուսանկարիչը

 

Կան լուսանկարիչներ, ովքեր կարող են առաջարկել շատ հետաքրքիր ծառայություններ, օրինակ՝ slideshow հենց հարսանիքի ժամանակ, ֆոտոկրպակ, լուսանկարների տպագրում ռեստորանում և ավելին։

Պետք չէ սահմանափակվել ստանդարտ փաթեթով, մեր ժամանակներում կան շատ հետաքրքիր գաղափարներ հարսանեկան օրը ավելի հիշարժան դարձնելու համար։

 

4. Ե՞րբ են պատրաստ լինելու Ձեր լուսանկարները

 

Սա ամբողջ աշխարհում հարսանեկան լուսանկարչության ամենամեծ խնդիրներից մեկն է։ Խորհուրդ եմ տալիս նախօրոք պայմանավորվել ժամկետների վերաբերյալ։ Լինում են դեպքեր, երբ 2-3 ամիս է պահանջվում, բայց կարծում եմ մեր աշխարհում, որտեղ ամեն ինչ շատ արագ է ընթանում, մարդիկ չեն ցանկանում այդքան սպասել: Որոշ լուսանկարիչներ, այդ թվում և ես, առաջարկում են արագացված մշակում, որի դեպքում պետք է սպասել 1-2 շաբաթից ոչ ավել։

 

5. Պետք է խոսել նաև ֆորսմաժորային դեպքերի մասին

 

Օրինակ՝ եթե լուսանկարիչը ինչ-ինչ պատճառով չկարողանա ներկա լինել Ձեր հարսանիքին, ով է նրան փոխարինելու, կամ ինչ պետք է անեք Դուք այդ դեպքում։ Հավատացեք իմ փորձին․ամեն ինչ կարող է պատահել։

Իմ փորձից ելնելով հարսանիքների 99% անցնում են առանց որևէ լուրջ միջադեպի, այնպես որ միայն այդ հանգամանքի քննարկումը արդեն բավական է վստահ լինելու համար, որ ամեն ինչ ապահովագրված է։ Կան նմանատաիպ հարյուրավոր հարցեր և նրբություններ, որոնք շատ դժվար է կանխատեսել, կարևորnրն այն է, որ գտնեք Ձեր լուսանկարչին և վայելեք Ձեր հարսանեկան օրը։

Պայմանավորվածությունը լուսանկարչի հետ կօգնի հանգամանորեն հասկանալ համագործակցության բոլոր կետերը և մանրուքները, իսկ մնացածը ինքնըստինքյան շատ լավ կլինի։ Ես կարծում եմ, որ հարսնացուների մոտ բնական ինտուիցիա կա. զգացմունք, որը օգնում է ճիշտ որոշում կայացնել։ Հաշվի առնելով այս ամենը՝ պետք է ուղղակի վստահեք նրան, Ձեր ճաշակին և հաճույք ստանաք կյանքի ամենակարևոր օրից։

 

Հարգելի՛ ընթերցող, շնորհակալություն ուշադրության համար, շատ հաճելի է, որ ժամանակ գտաք իմ բլոգ այցելելու։ Մինչ նոր հանդիպում։

 

Հարգանքներով՝ լուսանկարիչ Արամ Կիրակոսյան։

 

Copyright Aram Kirakosyan 2018

Հարցերի դեպքում կարող եք կապնվել

Հետևե՛ք ինձ

The groom is kissing the bride during the wedding photosession at Charents's Arc, Armenia. Photographer Aram Kirakosyan
Bride and Groom embracing one another during wedding photosession in Armenia. Photographer Aram Kirakosyan.
The groom is kissing the bride during the wedding photosession at Charents's Arc, Armenia. Photographer Aram Kirakosyan
Bride and Groom embracing one another during wedding photosession in Armenia. Photographer Aram Kirakosyan.